Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Դուք Սիրիայի ապագայի հիմքերն եք ստեղծում»

«Դուք Սիրիայի ապագայի հիմքերն եք ստեղծում»
04.07.2012 | 12:08

Սիրիացի ընդդիմադիրները համաժողով են անցկացրել Կահիրեում, որին մասնակցել են Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին, Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Քամիլ Ամրը, Կատարի, Թուրքիայի, ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդդիմադիրներին կոչ է արել ավելի միասնական լինել. «Միավորեք ձեր ուժերը և մի կողմ թողեք անձնական խնդիրները: Դուք Սիրիայի ապագայի հիմքերն եք ստեղծում»: Նա նշել է, որ Թուրքիան արդեն 35000 փախստական է ընդունել Սիրիայից:

Դիտվել է՝ 3716

Մեկնաբանություններ